Որ դեպքում պաշտոնյաների ընտանիքները կօգտվեն օդանավակայանի հատուկ սրահից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարվեն:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ փոփոխություններով դրույթ է սահմանվելու, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների և պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ:

Օրենքում նախատեսվելու է դրույթ՝ օդանավակայանների մյուս՝ պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվելու կարգի վերաբերյալ՝ սահմանելով լիազորող նորմ, որի հիման վրա վարչապետի որոշմամբ սահմանված կարգով հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների և պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը:

Բանն այն է, որ այժմ օրենքի 7.9-րդ հոդվածում սահմանված է, որ Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող Հանրապետության նախագահը, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից: Առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաև այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:

Նշենք, որ օդանավակայաններում հատուկ և պաշտոնական պատվիրակությունների սրահները 2 տարբեր սրահներ են։

Ն.Հ.




Լրահոս