
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ թռիչքներ կսկսի այս տարվա հունիսից։
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը հանդիպել են Flynas ավիաընկերության ներկայացուցիչների հետ:
Զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Սաուդյան Արաբիայից դեպի Հայաստան ուղիղ չվերթները, որոնք կմեկնարկեն այս տարվա հունիսից, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում: