
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանության վերահսկողության նպատակով դիտարկում են իրականացրել ավազակոպճային խառնուրդի լվացմամբ զբաղվող «Թրիպլ Մայնինգ» ՍՊԸ-ում։
Պարզվել է, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում Ընկերությունն ավազի լվացման աշխատանքների ընթացքում ապօրինի շահագործում է ստորերկրյա խորքային հոր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։
Տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է խորքային հորի ապօրինի շահագործումը։