
Կրեմլը կոչ է արել Երեւանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված։
Լրագրողների հարցին, թե ինչ միջոցներ է ձեռնարկում Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրման կապակցությամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Մենք, իհարկե, ակնկալում ենք կողմերից զուսպ մոտեցում, հորդորում ենք չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի։ Մենք կշարունակենք մեր շփումները թե՛ Բաքվի, թե՛ Երեւանի հետ»։