
Երևանի և Բաքվի միջև նոր սրացման ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ներկայումս նախատեսված չեն, ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռ ոչ, բայց շփումները շարունակվում են։ Պուտինն ընդամենը մեկ օր առաջ առանձին զրույց է ունեցել Մոսկվայում գտնվող Փաշինյանի հետ, ադրբեջանական կողմի հետ շփումները շարունակվում են»,- ասել է Կրեմլի խոսնակը։