ArmLur.am-ը քիչ առաջ հայտնել էր, որ Երևանի 166 դպրոց են մտել ու աշակերտներին ծեծի ենթարկել: Ոստիկանությունն այս դեպքի առնչությամբ մանրամասներ է ներկայացրել.
«Մայիսի 11-ին ժամը 12.57-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Երևանի թիվ 166 դպրոցի փոխտնօրենից հաղորդում է ստացվել, որ հարձակվել են դպրոցի վրա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված դպրոցի 8-րդ դասարանի սաներից մեկի հայրը՝ վիճաբանության ժամանակ, հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու սաների, որոնք վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան և Նոր Նորքի քննչական բաժին»: