
ArmLur.am– ի տեղեկություններով` այս պահին գերիների և անհետ կորած զինվորների ծնողները գտնվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Մենք տեղեկացանք, որ խոսքն այն ծնողների մասին է, որոնք մայիսի 2-ին գնացել էին նրա առանձնատուն և ամբողջ գիշեր մնացել դրսում։ Փաշինյանը սկզբում մերժել էր նրանց, սակայն հիմա ընդունել է նրանց։
Նշենք, որ այդ ծնողները նաև երեկ հանդիպել էին ՀՀ Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին։