Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական և թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Այս մասին Չավուշօղլուն ասել է լրագրողներին, հայտնում է ԱՊԱ-ն։
Նա նշել է, որ իրանցի գործընկերոջ՝ Ամիր Աբդոլլահիանի հետ էլ քննարկել է Ադրբեջանին առնչվող հարցեր։