Ինչպես տեղեկացրել ենք՝ երեկ ՔՊ կուսակցությունը նախաձեռնող խմբի նիստ է արել, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստին մասնակցել է նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել նիստից:
Այսպիսով՝ նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանի՝ Սոթքի ուղղությամբ նախաձեռնած հերթական ագրեսիայի մասին, խոսել է դրա պատճառների եւ հետեւանքների մասին:
Նիստի հիմնական մասը նվիրված է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցություններին: Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ականներին Բայրամովի հետ բանակցություններից:
Միրզոյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել բանակցությունները, միեւնույն ժամանակ ասել է, որ մի շարք կարեւոր հարցերի շուրջ կողմերը դեռ համաձայնության չեն եկել:
Նիստի ընթացքում Փաշինյանը անդրադարձել է նաեւ Բրյուսելում Ալիեւի հետ սպասվող համդիպմանը:
Նիստի մասնակիցներն էլ իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել վարչապետին եւ արտգործնախարարին՝ անվտանգային խնդիրների եւ բանակցությունների մասին:
Քրիստինա Մուշեղյան