Վաշինգտոնը կոչ է արել Երևանին և Բաքվին համաձայնել սահմանից զորքերի դուրսբերմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում համաձայնություն տալ սահմանից իրենց զինված ուժերը հետ քաշելու մասին:

Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության փոխխոսնակ Վեդանտ Պատելը` մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած սրացումը։

«Բռնությունը խանգարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված առաջընթացի կայուն և արժանապատիվ խաղաղություն տանող ճանապարհին։ Մենք կոչ ենք անում երկու երկրների ղեկավարներին, որ երբ Բրյուսելում մայիսի 14-ին հանդիպեն, համաձայնություն տան սահմանի երկայնքով իրենց զինված ուժերը հետ քաշելուն»,-ասել է Պատելը՝ նշելով, որ այդ հարցը քննարկվել է մայիսի սկզբին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ բանակցությունների ընթացքում:




Լրահոս