«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս մի քանի հոգու ներկայությամբ ասել է, թե ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր է դառնալու «Երկրապահ» կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Լուրը փորձեցինք ճշտել Հովիկ Աբրահամյանից: Վերջինս ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության միջոցով մեզ փոխանցեց, թե նման խոսակցություն չի եղել: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այդ լուրերը: Ըստ նրա` ՀՀԿ համամասնական ցուցակն իրենք դեռ չեն քննարկում: Դա ՀՀԿ-ն կանի փետրվարի վերջերին, մարտի սկզբներին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ