ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է հայկական պատվիրակությունը փոքր կազմով մեկնել «Եվրատեսիլ 2023»-ին. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ «Եվրատեսիլ 2023»-ի մասնակցության համար հայկական պատվիրակությունը Լիվերպուլ է մեկնել 10 հոգուց քիչ անձով, ի տարբերություն նախորդ տարիների, երբ անձնկազմը եղել է ավելի քան 30 հոգի:

Այսպիսով՝ վերջապես  ղեկավար կազմը հասկացել է, որ «Եվրատեսիլ»-ի շրջանակներում պետք է չէ ավել մարդաքանակ տանել եւ պետբյուջեի հաշվին  միլիոններ վատնել, հոգալ մեծաքանակ անձնակազմի ինքնաթիռի եւ կեցության ծախսերը. նշենք, որ այն տուրիստական այց չէ:

Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ այս հանգամանքը մեծ զարմանք  է պատճառել նաեւ Անգլիայի համայնքին, թե ինչ համեստ անձնակազմով է Հայաստանը ներկայացել «Եվրատեսիլ  2023»-ին՝ ի տարբերություն նախորդ տարվան:

Նշենք, որ երեկ «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակչում հայկական պատվիրականության ներկայացուցիչ  Բրյունետն իր փայլուն ելույթով անցավ եզրափակիչ փուլ: Ելույթի ընթացքում երգչուհին հանդես եկավ բոլորի համար պարային անակնկալով, որի մասին երգչուհին չէր բարձրաձայնել:

Համաեվրոպական երգի մրցույթում եզրափակիչ համերգին Հայաստանը ներկայացնող Բրյունետը ելույթ է ունենալու 17-րդ համարի ներքո:

«Եվրատեսիլ 2023»-ի  եզրափակչում հայտնվել է 26 պետություն, համերգը բացելու է Ավստրիան, եզրափակելու է հյուրընկալող պետությունը՝ Միացյալ Թագավորությունը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս