Բանակցային գործընթացում այն դիրքավորումը, որն ունի Ադրբեջանը, ինքնին ենթադրում է սահմանագծի տարբեր հատվածներում լարվածության կտրուկ աճ, դրանք կլինեն տեղային մասշտաբով, թե՝ կընդլայնվեն, դա կախված է իրավիճակից: ArmLur.am-ի հետ զրույցում ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ մի քանի խնդիր է լուծում: Առաջինը՝ Սոթքի հանքի աշխատանքները խոչընդոտելն է, ինչն արդեն մեկ ամիս է՝ տեղի ունենում: Այդ հանքավայրը մեծ նշանակություն ունի ոչ միայն այդ շրջանի համար, այլև երկրի պետական բյուջեի համար:
Երկրորդ՝ եթե Ադրբեջանը նպատակ դնի վերահսկողություն հաստատել Սոթքի հանքի նկատմամբ, դա ոչ միայն տնտեսական առումով է վտանգ ներկայացնում, այլ վտանգավոր է նաեւ մարտավարական տեղակայման առումով, քանի որ հանքից ներքեւ արդեն դաշտավայրային հատվածներ են, այսինքն՝ ռազմական տեսանկյունից եւս վտանգ կա»,-ասում է պատգամավորը:
Քրիստինա Մուշեղյան