
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Սոնա Ծառուկյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Սոնա Ծառուկյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»: