2023 թվականի փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարին է դիմել «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը` իրեն սեփականության իրավունքով պատկանող UAZ 3163-175 PATRIOT 2.7 մակնիշի թեթև մարդատար մեքենան ՀՀ պաշտպանության նախարաությանը` ԶՈՒ կարիքների համար օգտագործելու նպատակով, նվիրելու առաջարկությամբ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ավտոմեքենան հանդիսանում է 2016թ. արտադրության, տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետները և ամորտիզացիոն մասհանումների կարգը սահմանող ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա ԶՈՒ գլխավոր շտաբի իրավասու ստորաբաժանման կողմից ս.թ. փետրվարին իրականացվել է ավտոմեքենայի մնացորդային արժեքի որոշում, որի արդյունքում ավտոմեքենան ՊՆ հաշվեկշռում հաշվառվելու է 4 մլն. դրամ արժեքով:
Ն.Հ.