ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաշեցնող պատերազմ է. ամեն պահի Ադրբեջանը կարող է նոր էսկալացիայի գնալ. Ռուբեն Մելքոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսի Սոթք գյուղն արդեն երկու օր է՝ հակառակորդի թիրախում է: Թշնամին երեկ վաղ առավոտից հրետանային և ականանետային միջոցներից կրակ է բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այսօր եւս Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։

ArmLur.am-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն արձանագրում է՝ Հայաստանը հիմա մաշեցնող պատերազմի մեջ է գտնվում, իսկ Ադրբեջանը, հաշվի չառնելով որևէ պայմանավորվածություն, ցանկացած պահի սադրանքի է դիմում՝ ապակայունացնելով իրավիճակը.

«Խաղաղության մասին խոսել մի պետության հետ, որի քաղաքականությունը հակախաղաղությունն է, դա ուղղակի միամտություն կլինի: Ադրբեջանն ամեն պահի կարող է նոր էսկալացիայի դիմել, չպետք է զարմանալ սրանից, սա օրինաչափություն է»,-ասաց նա:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս