
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 12-ի ժամը 19:10-ի սահմաններում Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:
Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: