ՖՈՏՈ. Երեկ նահատակված Նարեկ Բաղդասարյանի զորացրվելուն մնացել էր ընդամենը 40 օր. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով զոհված Նարեկ Բաղդասարյանի զորացրվելուն մնացել էր ընդամենը 40 օր:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նարեկը Կոտայքի մարզի Գառնի համայնքից էր, այս տարի պետք է զորացրվեր։

Նարեկն ունի իրենից մեծ երկու քույր, որոնք ամուսնացած են։ Մեզ հետ զրույցում համայնքի բնակիչները Նարեկ Բաղդասարյանին բնորոշեցին որպես խելացի, համեստ, աշխատասեր երիտասարդի: Հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելուց հետո պետք է շարունակեր կրթությունը Երևանի բարձրագույն հաստատություններից մեկում:




Լրահոս