Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանք են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները մասնակցել են ահաբեկչությանը հակազդելու պլանային վարժանքի:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վարժանքների ընթացքում պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը կայազորի զինվորական ավաններից մեկում գրավել է անցակետը։

«Զրահամեքենայի կրակի աջակցությամբ զինծառայողները շրջապատել և ոչնչացրել են պայմանական հակառակորդի ուժերը, նաև ականազերծվել են ավտոմեքենաները և անցակետը։

Վարժանքն անցկացվել է մարտականին հնարավորինս մոտ պայմաններում։ Դրա համար օգտագործվել են դատարկ փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև լուսաձայնային նռնակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։




Լրահոս