ՖՈՏՈ. Փաշինյանը Ներքին Բազմաբերդում այցելել է դպրոցական ծրագրի մասնակից աշակերտներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ երեկոյան այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք՝ հանդիպել Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչական անձնակազմին: Վարչապետին տեղեկացվել է, որ համագործակցային նախագծի շրջանակում երկու դպրոցների 8-րդ դասարանների աշակերտներն անցկացնում են եռօրյա միջոցառում:

Առաջին օրը երևանյան դպրոցից 10 աշակերտ հյուրնկալվել է Ներքին Բազմաբերդում, իսկ գյուղից 10 աշակերտ՝ Երևանում: 2 գիշերակացի շրջանակում վերջիններս ծանոթանում են միմյանց հետ և յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսածը և սովորածը, կենցաղային և սովորույթային հետաքրքիր առօրյան։

Ծրագրի երկրորդ օրը կազմակերպվել է էքսկուրսիա՝ պատմամշակութային հուշարձաններ, իսկ 3-րդ օրը՝ երկու դպրոցների 8-րդ դասարանի բոլոր աշակերտները հանդիպում են Ներքին Բազմաբերդում։

Այս միջոցառման շրջանակներում աշակերտները հնարավորություն են ստանում մոտիկից ճանաչելու միմյանց, անցկացնելու մշակութային տարբեր միջոցառումներ:

Վարչապետ Փաշինյանն այցի ընթացքում զրուցել է աշակերտների և ուսուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին, աշակերտները հանդես են եկել մշակութային կատարումներով: Վերջիններս շնորհակալություն են հայտնել Նիկոլ Փաշինյանին իրենց այցելելու և հետաքրքիր զրույց անցկացնելու համար:




Լրահոս