Արաբկիրի վարչական շրջանի աշխատակիցներին զգուշացվել է, որ մինչեւ մյուս շաբաթվա կեսը «գրանդիոզ» փոփոխություններ են սպասվում` ընդհուպ մինչեւ վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյան: Նշենք, որ վերջինս Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մտերիմներից է: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի հավակնորդները Մուշեղյանի երկու տեղակալներն են` Արաբկիրի ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավար Արմեն Մարտոյանը եւ Հրայր Անտոնյանը, ով քաղաքապետի ԺՊ Տարոն Մարգարյանի մտերիմն է:
Ինքը` Էդուարդ Մուշեղյանը, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ «տենց բաներ չկան, նորմալ ա», ու Հրայր Անտոնյանն էլ ոչ միայն իր տեղակալն է, այլեւ 2002 թվականից իր կադրը: Ամեն դեպքում, երբ հարցրինք, թե հնարավոր է` ինքը եւս հեռանա պաշտոնից, պարոն Մուշեղյանը պատասխանեց. «Ես ի~նչ իմանամ, դա ղեկավարության որոշելիք հարցն է»:
«ԳՐԱՆԴԻՈԶ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ