Մայիսի 13-ին, ժամը 14։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արտեմ Միկոյան փողոցին հարակից ձորում քաղաքացի կա ընկած․ դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները Ս․ Պ․-ին (ծնված 1953 թ․) դուրս են բերել ձորից (մոտ 150 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Քաղաքացին հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։