Այսօր հայ ժամանակակից պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմեն Մարտինի Այվազյան (մայիսի 14, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ժամանակակից պատմաբան և քաղաքագետ։

­Արմեն Այվազյանն Արարատ ռազմավարագիտական կենտրոնի տնօրենն է։ Աշխատում է նաև Մաշտոցյան Մատենադարանում որպես ավագ գիտաշխատող և Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես քաղաքագիտության դասախոս։

Կենսագրություն
Պատմագիտության թեկնածու է 1992 թվականից, քաղաքագիտության դոկտոր՝ 2004 թվականից։ 1992-1994 թվականներին աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Խորհրդակցությունում ՀՀ Պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա)։ Մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին։ 1994 թվականից զբաղվում է գիտական և հասարակական գործունեությամբ։ Շահելով Կարնեգի/IREX-ի ու Ֆուլբրայթի անվան ամերիկյան և Ալեքսանդր Օնասիսի անվան հունական կրթաթոշակները՝ ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրաքյուսի և Ստենֆորդի համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում։ Այվազյանը բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել արտասահմանյան համալսարաններում, միջազգային գիտաժողովներում և Սփյուռքի համայնքային կենտրոններում։ Նա աշխատել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտնական, Երևանի պետական համալսարանում՝ որպես պատմության հրավիրյալ դասախոս և Հայաստանի Հանրապետության Կառավարման ակադեմիայում որպես քաղաքագիտության պրոֆեսոր։ 2004-2005 թվականներին եղել է Եվրոպական հանձնաժողովի հովանավորությամբ գործող «Քարոզարշավ Հայաստանում կոռուպցիան խրախուսող իրավական և սոցիալական պայմանների դեմ» ծրագրի ղեկավար։




Լրահոս