
ArmLur.am֊ին հայտնի դարձավ, որ քննիչ Կարեն Մկրտչյանը դիմել է վարչական դատարան եւ պահանջում է .«12.04.2023թ. թիվ 499-Ա հրամանն անվավեր ճանաչելու, հայցվորին իր նախկին՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում վերականգնելու, հօգուտ հիրեն ՝ պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ միջին աշխատավարձի չափով՝ սկսած 12.04.2023թ-ից մինչև վերջինիս իր պաշտոնում վերականգնելը, հատուցում բռնագանձելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում վճարելուն պարտավորեցնել»։
Քնար Մանուկյան