
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր նստավայրում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Նրանց զրույցը 40 րոպե է տևել։
Հանդիպման ընթացքում Ֆրանցիսկոսն ու Զելենսկին միմյանց նվերներ են հանձնել։
Հռոմի պապը Ուկրաինայի նախագահին Խաղաղության ձիթենու ճյուղ է նվիրել, իսկ Զելենսկին Հռոմի պապին՝ Աստվածամոր պատկերը՝ փորագրված զրահապատ թիթեղի վրա։