
Կիրակի օրը Թուրքիայում բացվել են ընտրատեղամասերը նախագահական և խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացողների համար, ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև տեղի ժամանակով ժամը 17.00-ն։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Ընտրողները կընտրեն նախագահի, ով կկառավարի երկիրը առաջիկա հինգ տարիներին, և 600-տեղանոց խորհրդարանի պատգամավորներին։ Բարձր ընտրական հանձնաժողովի (YSK) հրապարակած տվյալների համաձայն՝ ավելի քան 191,000 քվեատուփ կտեղադրվի 81 մարզերում:
Երկրի ներսում ընտրելու իրավունք ունի 60 միլիոն 721 հազար 475 քաղաքացի, մեծամասնությունը կանայք են՝ ավելի քան 30,7 միլիոն։