Երեկ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորները կրկին չէին ներկայացել խորհրդարանական ճեպազրույցներին: Սա ուշագրավ է այն առումով, որ ԱԺ վերջին ճեպազրույցների ժամանակ նրանք եկել էին, սակայն լրագրողները որեւէ հարց չէին ուղղել նրանց, ինչից էլ ՕԵԿ-ականները նեղացել էին: ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ ՕԵԿ պատգամավորների մի մասն ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ երեկ եղել են Գեղարքունիքի մարզում` Գավառում ու Վարդենիսում, կուսակցության գրասենյակներ են բացել, դրա համար էլ չեն եկել բրիֆինգների: Ի դեպ, երբ ամիսներ առաջ ՕԵԿ խմբակցության պատգամավորները չէին ներկայացել ԵԽԽՎ համազեկուցողների եւ ԱԺ խմբակցություների հանդիպմանը, կրկին մեկնաբանել էին, որ կուսակցական գործերով գտնվել են մարզերում:
ԿՐԿԻՆ ՉԷԻՆ ԵԿԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ