Մի քանի օր է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Երևանում իրականացնում է ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի, որը կանգնած է էթնիկ զտման վտանգի առաջ։ Հազարավոր քաղաքացիներ են արդեն իսկ միացել ստորագրահավաքին։ «Ներկայացվելու են ՄԱԿ-ին, ԵԽԽՎ, Եվրոպառլամենտ, որպեսզի մենք ասենք, որ համաձայն չենք այս քաղաքականության հետ և դուք պետք է փրկեք 120,000 քաղաքացու»,- ասել էր Թովմասյանը, ի պատասխան այն հարցի, թե ինչ է տալու ստորագրահավաքը։
Ի դեպ ՔՊ-ական որոշ պատգամավորների հարազատներ ևս միացել են ստորագրահավաքին։ Մասնավորապես Irakanum.am-ը ֆիքսել է, որ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած ստորագրահավաքին միացել է նաև ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի քեռին՝ դերասան Ռուբեն Հովհաննիսյանը։ Նա ակտիվ մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանի հեռացման դեմ բողոքի գործողություններին և չի կիսում, ոչ ազգականի, ոչ էլ նրա քաղաքական թիմի հայացքները։
Հավելենք, որ Ռուբեն Հովհաննիսյանն ու Արթուր Հովհաննիսյանը գրանցված են նույն հասցեում։