Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշները կտրվեն աճուրդով. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային երթևեկության մասին օրենքում փոփոխություններ կկատարվեն։ Armlur.am-ի տեղեկություններով, առաջարկվում է
նախատեսել նոր տեսակի՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ։ Դրանք կլինեն տառեր եւ թվեր, որոնք մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվելու են տառերի ու թվերի համադրությամբ (օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ եւ դրա տարբեր կոմբինացիաները): Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ:

Այսպիսով, օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է նախատեսել իրավական հնարավորություն՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր սահմանելու եւ դրանք աճուրդային կարգով օտարելու նպատակով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, իսկ քաղաքացիներից ստացված դիմումների եւ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում առավել գեղեցիկ եւ բարձր արժեք ունեցող համարանիշերը:

Հավելենք, որ այս նախագիծը ընդունվել է կառավարության կողմից և ուղարկվել ԱԺ։

Ն.Հ.




Լրահոս