ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոխադարձ տարածքային ամբողջականություն ճանաչելը ենթադրո՞ւմ է Արցախն Ադրբեջանի կազմում. հարց՝ ԵՄ դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվի: ArmLur.am-ի հարցին ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ պատասխանելով ArmLur.am-ի հարցին, թե Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ճանապարհով գնալու դեպքում ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանի կապահովի արցախահայերի անվտանգությունը. «Այս հարցը մի քանի անգամ ընդգծվել է, քննարկման առարկա է դարձել Ստեփանակերտի և պաշտոնական Բաքվի միջև, և ընդգծվել է ոչ միայն այս հանդիպման ընթացքում, նշվել նախագահ Միշելի հաղորդագրության մեջ, որ ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվի։ Կարծում եմ, սա նույնպես ենթադրում է առաջիկայում լրացուցիչ քայլեր։

Կա ընկալում, որ միջազգային մեխանիզմ է պետք։ Մենք պետք է աշխատենք այն ձևավորելու ուղղությամբ և բոլոր կողմերի հետ համաձայնեցնենք։ Հետևաբար, այս ուղղությամբ աշխատանք կա անելու»,-ասել է դեսպանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս