ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խնջույքների ժամանակ անձինք թմրանյութ են օգտագործել. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի հետ ArmLur.am-ը զրուցել է Էդուարդ Աղաջանյանի կողից արված հայտարարության մասին։

Մայիսի 3-ին Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում, և հարց էր ուղղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, թե ինչով է պայմանավորված այն համանգամանքը, որ ոստիկանական ռեյդեր անցկացվում են որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերում: Ի պատասխան Վահե Ղազարյանը նշել էր, որ իրենք օպերատիվ ստացված տվյալների հիման վրա են ռեյդեր իրականացնում և ուղղակի պարտավոր են արձագանքել այդ օպերատիվ տեղեկություններին․ «Դրանով մենք մեծ խոչընդոտ չենք հանդիսացել տվյալ տնտեսվարողին: Ինձ թվում է՝ մենք կատարել ենք մեր գործառույթները, կարևորը մենք ունենք արդյունք, այ եթե չունենային արդյունք, դա հարցի մյուս կողմն է»,-ասել էր նա՝ ընդգծելով, որ ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցով գործընթաց կա:

Արդյունքում, Արսեն Այվազյանից հետաքրքրվեցինք, թե վերջին անգամ երբ է խնջույքի մասնակցել, ինչ թմրանյութ է օգտագործել։

Քնար Մանուկյան




Լրահոս