ԵՄ դիտորդները Սոթքում չեն եղել, նրանք չեն ցանկանում լինել այնտեղ, ուր ինչ-որ բան տեղի է ունենում. ԵՄ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԵՄ դիտորդները դեռ ամբողջ թափով չեն գործում, շարունակում են ընդլայնվել և համագործակցում են ՀՀ իշխանությունների հետ։

Խոսելով վերջին շրջանում Սոթքում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ԵՄ դեսպանը նշել է, որ դիտորդները այնտեղ չեն եղել։

«Եթե խոսքը Սոթքի մասին է, նրանք այնտեղ ներկա չեն եղել, բայց սահմանի բավականին զգալի երկայնքով ներկա են։ Նրանք ցանկություն չունեն հայտնվելու այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում, նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում և արձանագրում այն, ինչ տեսնում են, բայց դա չի նշանակում, որ հայտնվելու են ինչ-որ կետում, որտեղ մի բան է տեղի ունենում։ Պետք է հաշվի առնել, որ հայկական կողմն է պատասխանատու մշտադիտարկողների անվտանգության ապահովման համար։ Կարող է լինել մի իրավիճակ, երբ դիտորդները հրաժարվեն կոնկրետ տեղ գնալուց»,- նշել է Վիկտորինը:




Լրահոս