ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռումբ է դրվում Հայաստանի պետականության տակ. Տաթևիկ Հայրապետյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, որը տևել էր մոտ 4 ժամ։

Հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնել փոխադարձ ճանաչել տարածքային ամբողջականությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները:

ArmLur.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը նշում է, Նիկոլ Փաշինյանը մաս-մաս է ներկայացնւմ իր զիջումները, բայց ենթադրվում է, որ այսպիսով Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում.

«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա եղել է արցախյան հակամարտության բանակցային երեք սկզբունքներից մեկը՝ տարածքային ամբողջականություն, ուժի սպառնալիքի բացառում, ազգերի ինքնորոշում, սրանք են ընկած եղել բանակցային գործընթացի հիմքում: Ես, սակայն, չեմ հասկանում թվերի հստակ արձանագրումները՝ Ալմա-Աթայի հռչակագիր, 1991թ-ի քարտեզներ: Այս իրավիճակում հայկական կողմը ցույց է տալիս, որ Արցախը դիտում է որպես Ադրբեջանի ներքին խնդիր, այս ֆոնին Ադրբեջանը կարող է գործողությունների գնալ, հետո ներկայացնել. թե դա իր ներքին գործն է եւ ոչ մեկը չի կարող խոչընդոտել »,-ասաց Հայրապետյանը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս