
Արտակ Ղազարյանն ազատվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից և նշանակվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Մեկ այլ հրամանով՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի ՔԿԾ կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը: