Արդեն մի քանի օր է՝ ողջ համացանցը քննարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ Աննա Հակոբյանի հագուստները:
Բանն այն է, որ նրանք տարբեր պաշտոնական միջազգային միջոցառումներին ներկայանալիս կրել են այնպիսի զգեստներ, որոնք մեղմ ասած հարիր չեն նման պաշտոնյանների, որոնք պետական մակարդակում մեր երկիրն են ներկայացնում:
Նախ շատ թեժ քննարկվեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում եվրոպական առաջնորդների կանանց վեհաժողովի նրա հագուստը, ով բոլոր ներկաներից տարբերվում էր, քանի որ կրում էր առօրյա, զբոսանքի ժամանակ կրող հագուստ: Իսկ մայիսի 4-ին, երբ Աննա Հակոբյանը վարչապետին ուղեկցում էր Չեխիայի Հանրապետություն կրկին կրում էր ջինսե տաբատ ու սպորտային կիսաճտքավոր կոշիկներ, որը ևս հանրության տարակուսանքն էր առաջացրել, թե ինչու է Հակոբյանը նման առօրյա հագուստով վարչապետին ուղեկցում նման պաշտոնական հանդիպմանը: Թերևս անհամեմատելի է Աննա Հակոբյանի տեսքը այլ երկրների առաջին տիկնանց հագուկապի ու պահվածքի հետ թե՛ ինքնաթիռից իջնելիս և թե՛ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ:
Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ոչ ֆորմալ հանդիպում էր ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կրում էր նույն այն հագուստը, որը կրում էր իր մարզային այցի ժամանակ:
Նշենք, որ մայիսի 13-ին Նիկոլ Փաշինյանը երեկոյան այցելել էր Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղ՝ հանդիպել Երևանի թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին ու ուսուցչական անձնակազմին: Ու հենց նույն հագուկապով մեկնել էր Եվրոպա` Շառլ Միշելի հետ հանդիպմանը:
Որքան էլ, որ հանդիպումը ոչ ֆորմալ էր, բայց այնուհանդերձ Միշելի ներկայանալի տեսքը Փաշինյանի ներկայացած հագուստը մեղմ ասած շատ անընդունելի էր: Բոլորի համար հարց է առաջանում, թե Հայաստանի առաջին դեմքն ու իր տիկինը ինչու են որոշել առանձնանալ բոլորից ու միջազգային մակարդակում նման հանդիպումներին ներկայանալ ոչ պատշաճ ձևով: