Հայաստանի օրակարգում այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա. ԱԳ փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը չի կարող կոնկրետ ասել, թե երբ է Հայաստանը քննարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը։

«Ես կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, որովհետև դա, ըստ երևույթին, քննարկվել է Անվտանգության խորհրդում», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փոխնախարարը կարծում է՝ նման քննարկում եղել է սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։

Թե ինչու, այնուամենայնիվ, դուրս չի եկել Հայաստանը ՀԱՊԿ-ից՝ արձագանքեց. «Որոշում է ընդունվել չանել այդ քայլը, շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում»։

Հարցին՝ այս պահին կա՞ օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց՝ ՀՀ ԱԳ փոխնախարարը պատախանեց. «Այս պահին չկա այդ հարցը»։

Հիշեցնենք՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Новая газета Европа»-ին տված հարցազրույցում ասել էր, թե քննարկումներ եղել են Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։




Լրահոս