Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու, 7 ուղեկցողների հետ միասին, մայիսի 16-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ:
Տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է։
Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ: