
Ոստիկանության Աշոցքի և Մաշտոցի բաժինների, ինչպես նաև Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 15-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին է տեղափոխվել 22-ամյա Հարություն Ու.-ն:
Նա 2022 թ. ապրիլի 5-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: