ԿԱՐԵՆԻ ԿԱԴՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` Կարեն Կարապետյանի հրաժարականի պաշտոնական հայտարարության օրը, Երեւանի քաղաքապետարանում անհանգիստ վիճակ էր: Հատկապես անհանգիստ էին Կարապետյանի հետ «Հայռուսգազարդ»-ից Երեւանի քաղաքապետարան տեղափոխված կադրերը` մեկ-երկու վարչության պետերը, աշխատակազմի որոշ աշխատակիցներ, այդ թվում նրա բարեկամ, Բարեկարգման վարչության պետ Սամվել Մհերյանը եւ այլք: Նշենք, որ Կարեն Կարապետյանի հետ «Հայռուսգազարդ»-ից քաղաքապետարան էր տեղափոխվել ընկերության նախկին ֆինանսական տնօրեն Վահագն Առաքելյանը, ով ներկայումս փոխքաղաքապետ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «Հայռուսգազարդ»-ի կադրերն ամեն ինչ անում են նախկին համակարգ վերադառնալու համար: Իսկ օրինակ Բեգլարյանի կադրերը, որոնցից մի քանիսին Կարեն Կարապետյանը վարչության պետից դարձրել էր խորհրդականներ, հույս ունեն վերականգնվել նախկին պաշտոններում: Տեսնենք, թե ինչ վերադասավորումներ կլինեն:




Լրահոս