Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով մինչև 2024 թվականի վերջն արգելվում է Ռուսաստանի քաղաքացիներին անշարժ գույք վաճառել:
Այս մասին գրում է tass.ru-ն՝ նշելով, որ օրինագիծը նախաձեռնել են ընդդիմադիր պատգամավորներ Ռոման Գոցիրիձեն և Խատիա Դեկանոիձեն:
«Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը արգելվում է անշարժ գույք ձեռք բերել առուվաճառքի պայմանագիր կամ նվիրատվություն Ռուսաստանի քաղաքացիների կողմից, ովքեր չունեն Վրաստանում բնակության թույլտվություն: Այս արգելքը չի տարածվում Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, ովքեր որպես կտակ են ստանում անշարժ գույքը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է բացատրական գրության մեջ, 2022 թվականին Վրաստանում վաճառված անշարժ գույքի գրեթե մեկ հինգերորդը ձեռք է բերվել օտարերկրացիների կողմից, այդ թվում՝ ավելի քան 6 հազար օբյեկտ Ռուսաստանի քաղաքացիների կողմից։
2023 թվականի առաջին եռամսյակում ռուսները գնել են ավելի քան 2000 բնակարան։ Պատգամավորների կարծիքով՝ այս միտումը բարձրացնում է բնակարանների գները, ինչը դժվարություններ է առաջացնում Վրաստանի քաղաքացիների համար։