Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի լավագույն 5 կիսապաշտպանների ցանկում՝ ըստ ՈՒԵՖԱ-ի կայքի Fedex Performance Zone վարկանիշի։
Մխիթարյանը վաստակել է 297 միավոր և եզրափակել լավագույն հնգյակը։ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն 338 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին 339 միավորով գլխավորել է աղյուսակը։