Հեռուստաալիքների հերթականությունը կփոխվի. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել․

«Հարգելի հայրենակիցներ,

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն 2023 թվականի մայիսի 13-ից մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը, որը նախատեսվում է ավարտել սույն թվականի հունիսի 6-ին։

Հունիսի 6-ից հետո հնարավոր է անհրաժեշտություն առաջանա Ձեր հեռուստատեսային ընդունիչ սարքերում կատարել լրացուցիչ վերահամալարում։

Ելնելով Օրենքի պահանջներից, հեռուստաալիքների վերադասավորումն իրականացվելու է հետևալ հերթականությամբ.

Մայրաքաղաքում.

1. «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ծրագիր

2. «ՇՈՂԱԿԱԹ» ծրագիր

3. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ ՎԻ» ծրագիր

4. «ՇԱՆԹ» ծրագիր

5. «Ա-ԹԻՎԻ» ծրագիր

6. «ԿԵՆՏՐՈՆ» ծրագիր

7. ազատ սլոթ (ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ)-

8. «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ծրագիր

9. «ՆՈՒՌ» ծրագիր

10. «ԲՈՒՆ ԹԻ ՎԻ» ծրագիր

11. «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագիր

12. «5-ՐԴ ԱԼԻՔ» ծրագիր

13. «21 ԹԻՎԻ» ծրագիր

14. «ԱՌԱՋԻՆԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԱԼԻՔ» ծրագիր

15. «ՌՏՌ – ՊԼԱՆԵՏԱ» ծրագիր

16. «ՌՈՍԻՅԱ-Կ» ծրագիր

17. «ՄԻՐ» ծրագիր

18. «ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑ» ծրագիր

ՀՀմարզերում.

1. «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ծրագիր

2. «ՇՈՂԱԿԱԹ» ծրագիր

3. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ ՎԻ» ծրագիր

4. «ՇԱՆԹ» ծրագիր

5. «Ա-ԹԻՎԻ» ծրագիր

6. «ԿԵՆՏՐՈՆ» ծրագիր

7. ազատ սլոթ (ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ)-

8. Մարզային ալիք

9. «ՌՏՌ – ՊԼԱՆԵՏԱ» ծրագիր

Խնդիրներ առաջանալու դեպքում տեխնիկական խորհրդատվության համար կարող եք զանգահարել 8797 կարճ հեռախոսահամարին։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ




Լրահոս