Այսօր մայիսի 17-ին` ազգությամբ հայ Անիտա Կոնտի (Կարագոշյան) ծննդյան օրն է: Նա ապրել է Ֆրանսիայում, եղել է բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետն ու լուսանկարիչն է: Ծնվել է հայկական հարուստ ընտանիքում: Լավ կրթություն է ստացել տանը: Անիտայի ընտանիքը շատ է շրջագայել: Մանկուց նա սկսել է հետաքրքրվել գրքերով և ծովով:
Փարիզ տեղափոխվելուց հետո Անիտա Կոնտին սկսում է բանաստեղծություններ գրել արվեստի ու գրքերի կազմարարության մասին: Նրա գործերն ուշադրության արժանացան հայտնի անհատների կողմից, և նա Նյու Յորքում, Բրյուսելում, Լոնդոնում և Փարիզում աշխատելու տարիներին:
1917-ին Անիտան իր առաջին լուսանկարներն է արել Ատլանտյան օվկիանոսին ֆրանսիական ափին: 1927-ին նա ամուսնացավ դիվանագետ Մարսել Կոնտի հետ և սկսեց ճանապարհորդել ամբողջ աշխարհում` ուսումնասիրելով այն խնդիրները, որոնց առջև կանգնում են ձկնորսները:
Անիտա Կոնտին հեղինակ է մի շարք աշխատությունների ու գրքերի: Նա իր ողջ կյանքի պատմության ընթացքում պայքարել է ծովային աշխարհի պահպանման համար ու Ֆրանսիայի պատմության մեջ համարվում է առաջին կին օվկիանոսագետը: Մահացել է 1997 թ-ին: