
Եվրամիության դեսպանությունը Հայաստանում Եվրոպայի օրվա առիթով կինոդիտումների շարք է սկսել, որի բացումը կայացել է այսօր։ Այսօրվա կինոդիտմանը հրավիրված է եղել նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Թովմասյանն այդ առթիվ սոցցանցի իր էջում գրել է․
«Եվրոպայի օրվա առիթով եվրոպացի գործընկերներիս հետ կինոդիտման եմ:
Շնորհակալ եմ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, ինչպես նաև Հայաստանում Շվեդիայի դեսպան պարոն Պատրիկ Սվենսոնին հրավերի համար։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ գործընկերներիս Եվրոպայի օրերի առթիվ: Հետաքրքիր ֆիլմաշար է սկսվում…»։




