Փոխվարչապետերի այցերի ծախսերը՝ պետբյուջեի հաշվին․ նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կարվեն։ Նախագծի հեղինակը ՀՀ արտաքին գործերի նախարարությունն է, այն արդեն ուղարկվել է Ազգային ժողով և քննարկվել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, ապա կքննարկվի նաև մայիսի 23-ին մեկնարկող նստաշրջանի ժամանակ։

Առաջարկվում է «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ ներառել նաև ՀՀ ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերին։ Ըստ այդմ, Հայաստանի փոխվարչապետերի հրավերով ՀՀ ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունների ծախսերը կիրականացվի պետական միջոցների հաշվին։ Հավելեք, որ այդպիսի կարգավորումներ այժմ գործում են վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի պարագայում։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս