
Մայիսի 23-ին Երևանի ավագանին նիստ է գումարելու։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 14 հարց, որից 6-ը չզեկուցվող են լինելու։ Որոշումներից մեկով Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին հարցն է քննարկվելու։ Նախագծերից մեկով առաջարկվում է «ՁԵՎԱՎՈՐՈՒՄ» ՓԲԸ-ի փոխարեն ստեղծել ՀՈԱԿ, որից հետո նախատեսվում է լուծարել «ՁԵՎԱՎՈՐՈՒՄ» ՓԲԸ կազմակերպությունը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՈԱԿ-ի ստեղծումը հնարավորություն կընձեռնի Երևան քաղաքում հանրային միջոցառումների, տոնակատարությունների, օտարերկրյա նախագահների և պատվիրակությունների այցելության և այլ միջոցառումների կապակցությամբ
դրոշակազարդման ծառայությունների, քաղաքային գույքի ձեռք բերման, սպասարկման, ապամոնտաժման և արտաքին ձևավորման այլ գործառույթների պատշաճ աշխատանքների իրականացում:
Բացի այդ, նաև փողոցներ անվանակոչելու մասին հարցեր են ընդգրկված օրակարգում։ Օրինակ առաջարկվում է փողոցներ անվանակոչել Վարդուհի Վարդերեսյանի, Էլվինա Մակարյանի, Մետաքսյա Սիմոնյանի անուններով։
Նաիրա Հովհաննիսյան