Ոստիկանության Կոտայքի օպերլիազորը փորձել է ապօրինաբար քաղաքացուն կյանքից զրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սուրեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել , որ նա զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնը, իրեն ամրակցված հաշվեցուցակային զենքի «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ 2021 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան 11/1 հասցեում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար կյանքից զրկել Ալեքսան Նավասարդյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցրել, քանի որ վերջինս կարողացել է թաքնվել և խույս տալ կրակոցներից:

Ք.Մ.




Լրահոս