Armenian text to speach

Դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԲԸՏՄ տեսուչները վերահսկողական կանխարգելիչ հերթական շրջայցի ընթացքում Արմավիրի մարզում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։

Քաղաքացին ոռոգման նպատակով ջրօգտագործում կատարելու համար Նորապատ գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի

առկայության իրականացրել է խորքային հորի ապօրինի հորատում։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անհապաղ դադարեցվել են ապօրինի հորատման աշխատանքները։

Իրավախախտը կենթարկվի պատասխանատվության։




Լրահոս