ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստանն ավելի կայուն իրավիճակ կունենար՝ տեղակայելով ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը». Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանն, ստորագրելով ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը, ավելի կայուն իրավիճակ կունենար», – այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«2022թ․ աշնանը Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի համար փաստաթուղթ էր պատրաստվել Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան»,- նշել է Լավրովը․ «Եթե Երևանը հաստատեր արդեն համաձայնեցվածը և պատրաստ լիներ ստորագրմանն ու դրա՝ ուժի մեջ մտնելուն, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար»։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ փաստաթուղթը լիովին համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով․ «Այնուհետ, վերջին պահին, հենց գագաթաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը, և մինչ այժմ այն մնում է թղթային և չի կարող իրականացվել»։




Լրահոս