Հայտնի է՝ երբ այս տարի կլինի վերջին դասն ու քանի շրջանավարտ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի հիմնական դպրոցը ավարտելու է շուրջ 35 հազար 300 սովորող, իսկ 12-րդ դասարանը ավարտելու է շուրջ 19 հազար 900 սովորող։

Վերջին դասի արարողությունը պլանավորվում է մայիսի 26-ին 5-օրյա աշխատանքային ռեժիմի դեպքում, մայիսի 27-ին՝ 6-օրյա աշխատանքային ռեժիմի դեպքում։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

«Վերջին դասը պիտի դիտարկել որպես ուսումնական պրոցեսը ամփոփող միջոցառում, այլ ոչ թե որպես շատ ավելի ծավալուն միջոցառում իրականացնելու կարիք։ Դպրոցում բոլոր գործընթացները պիտի կազմակերպվի այնպես, որ որևէ կողմի համար պրոցեսը լրացուցիչ ծանրաբեռնվածություն չառաջացնի»,- հավելել է փոխնախարարը:




Լրահոս